Հարկադիր կատարողները Երևանում առանց նախազգուշացման ողջ ընտանիքին վտարել են տնից
Երևանի բնակիչ, 40-ամյա Սարգիս Բալախչյանը ահազանգել և հայտնել է, որ Հարկադիր կատարողները առանց նախազգուշացման, և փաստացի ծանուցելու ժամանել են Նորք Մարաշ 6-րդ փողոցի 15/1 հասցեում գտնվող իրենց տուն և վտարում են իր 6 հոգանոց ընտանիքին, որտեղ կան նաև անչափահաս երեխաներ՝ 8, 10 և 15 տարեկան: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։
Հարկադիր կատարողները պատճառաբանել են իրենց քայլը նրանով, որ «Արդշինբանկ»-ը դիմել է դատարան և բանկում գրավադրված իրենց տունը աճուրդով վաճառվել է և այժմ նոր գնորդը պահանջում է, որ տունն ազատեն:
Ս. Բալախչյանը նշեց նաև, որ ունի փաստաբան, ում նույնպես պատշաճ չեն ծանուցել վտարման որոշման մասին:
Այս պահին հարկադիր կատարողները տան իրերը դուրս են բերում և տեղափոխում հարևաններից մեկի տուն, չնայած, որ երեխաներից մեկը՝ 15-ամյա դուստրը, առողջական խնդիրներ ունի՝ 37,1 աստիճան ջերմություն, ինչը արձանագրել է ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ս. Բալախչյանը փաստաբանի հետ դիմել է Հարկադիր կատարողներին, որպեսզի տրամադրեն ընտանիքին 2 շաբաթ ժամանակ, որ ընտանիքը տեղափոխվի, սակայն նրանք չեն համաձայնել, անգամ հաշվի չառնելով հիվանդ երեխայի ինքնազգացողությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...