Ենգիբարյանը հերքում է կորոնավիրուսով վարակված լինելով ԱԺ նիստերին մասնակցելու մասին լուրը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է այն տեղեկությունը, թե ինքը կորոնավիրուսով վարակված լինելով՝ մասնակցել է ԱԺ նիստերին:
«ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիտերին:
Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն»,- գրել է նա:
Ենգիբարյանի խոսքով՝ իր մոտ ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել է թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացել է: