Կասկադյորական ավտովթար Արագածոտնի մարզում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Մելքոնյանը Nissan Teana-ով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելաատնեշներին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ ԱԻՆ-ում
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն...