ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօրվանից սկսած արդեն կմասնակցեմ նիստերին. Վահե Գրիգորյան
Ես նախ շնորհավորում եմ սահմանադրական փոփոխություններն այսօր ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴժի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Մեկնաբանելով կողմնակալության հարցի վիճարկումըՙ Վահե Գրիգորյանը նշեց.
«Երբ սահմանադրական մի մարմին տեսնում է, որ այդ որակներն էականորեն սղված են, գոյություն չունեն, առավել ևս ոչ թե 7 անդամները կողմնակալ կարող են դիտվել, էստեղ ողջ աբսուրդն այն է, որ մինչև էսօր քննարկվում ա, թե ՍԴ անդամները կարո՞ղ են արդյոք քննել իրենց վերաբերյալ գործը։ Կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրն այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի, գործի ելքով շահագրգռվածություն ունի։ Էստեղ իրենք ոչ թե կողմնակալ են, էստեղ իրենք կողմն են։ Պատկերացրե՛ք, դուք հայցվոր եք, գնում եք դատարան, ներկայացնում եք ձեր հայցը, պատմում եք՝ ինչ պետք է, ավարտում եք ձեր ելույթը և հետո նստում եք դատավորի աթոռին»։
Գրիգորյանը հայտնեց, որ ինքն ամեն օր է աշխատանքի ներկայանում, այսօրվանից սկսած արդեն մասնակցելու է նիստերին. «Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուժաշխատողին կանչեք. ԱԺ-ում պատգամավորի ինքնազգացողությունը վատացավ
Ազգային ժողովի այսօրվա՝ հունիսի 24-ի նիստի ժամանակ վատացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ին...
Որպես Ծառուկյան Գագիկ եմ ասում՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին: «Այսօրվա այս պահը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրել live-ո՞ւմ, թե՞ լավ ապրել». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ մասի նախաբ...