Շղթայական ավտովթար Երևանի Իսակովի պողոտայում, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ Այնուհետև Ford-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...