Ողբերգական դեպք Արարատի մարզում. վառված տնակում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղի «Գնջռլու յայլաներում» գտնվող և այնտեղ ժամանակավորապես որպես կացարան տեղադրված վագոն-տնակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը, ով գրեթե ամբողջովին եղել է այրված, Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 61-ամյա Հայաստան Սարգսյանն էր։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Հրդեհի վայրում հայտնաբերվել է նաև գազաբալոն, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ կրակն առաջացած լինի գազաբալոնից, կամ էլ տեղի է ունեցել պայթուն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...