Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ուղևորը մահացել է
Երեկ՝ հունիսի 24-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվականը, հունիսի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.1 կմ հատվածում բախվել էին Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սասուն Սանեյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Գետահովիտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սպարտակ Ենգիբարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ս. Ենգիբարյանի ուղևոր՝ Գետահովիտ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Խեչյանը և Ս. Սանեյանի ուղևոր՝ Ծովագյուղ գյուղի բնակիչ, 30-ամյա Գուրգեն Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգա...