Փորձել են գողանալ մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղները
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում ննյութեր են նախապատրաստվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվտանգության ծառայության պետի ահազանգի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հունիսի 22-ին Մալաթիայի ոստիկանություն է դիմել Էդգար Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում, գողանալու նպատակով անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել են մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղների մի զգալի հատված, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև վնասի չափը պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...