Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3--րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահամաններում Հացավան-Գառնի–Բանավան ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Լիլիթ Ն.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com - ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչներ, 22-ամյա Արթուր Շ.-ն, 30-ամյա Անի Ս.-ն և Mercedes–ի ուղևոր, Գառնի գյուղի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գառնի» առողջապահական կենտրոն, իսկ ժամեր անց Անի Ս.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...