Սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հունիսի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմանում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 41-ամյա Արամայիս Պ.-ն է, և քրեական հետախույզները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմանում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արամայիս Պ.-ի և Երևանի բնակիչ, 38-ամյա Հրանտ Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արամայիս Պ.-ին։
Նոր Նորքի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...