ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Երևանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ
SHAMSHYAN.com-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե․-ի նկատմամբ։
SHAMSHYAN.com-ը տեսանյութ է հրապարակել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը հայտնել էր, հունիսի 17-ին ՝ ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ․-ից, ով հայտնել էր, որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել։
Վերջինս հայտնել էր նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։
Ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ․-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել էին վերջինիս ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Արմեն Ե․-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Արմեն Ե․-ին պատճառվել էին մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ԴԱՀԿ նշված ծառայողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ
Նորիլսկի փողոցներից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք. կան տուժածներ, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն: Ականատես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
Պայթյուն Կիևի բազմաբնակարան շենքում
Կիևի Դարնիցկի շրջանում գտնվող ինը հարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով ոչնչացվել են չորս...