Պայթյուն Կիևի բազմաբնակարան շենքում
Կիևի Դարնիցկի շրջանում գտնվող ինը հարկանի բնակելի շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով ոչնչացվել են չորս հարկերը: 21 մարդ տարհանվել է: Փրկարարները գտել են մեկ զոհի Կիևի բարձրահարկ շենքի փլատակների տակ: Այս մասին հաղորդել է bbc.com -ն՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
Արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար ներգրավվել է 75 փրկարար և 15 միավոր տեխնիկա:
Ոստիկաններն Կիևում բարձրահարկ շենքի պայթյունի երկու վարկած են առաջ քաշում՝ պայթյուն գազից և պայթուցիկ սարքի գործարկումից: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Քննարկվում է երկու վարկած` գազի պայթյուն կամ պայթուցիկ սարք», – ասել է Ավակովը:
Նախարարի խոսքով՝ դեպքի վայրում հավաքված նմուշները ուղարկվել են փորձաքննության: