Հայկ Ստեփանյանն իր «շքախմբի» հետ ծեծել է տղայիս և ընկերոջը. ծեծկռտուքին պատգամավոր է ներկա եղել. մանրամասներ. Tert. am
Ճանապարհին կանգնեցրել են տղայիս, վիրավորել են, ծեծել են, հիմա բերել ուրիշ հարց են ուզում որդուս վրա դնեն: Իշխանական պատգամավոր է եղել իրենց հետ, բայց չի իջել, չի խառնվել կռվին, մեքենայի միջից հետևել է: Այս մասին Tert.am-ին հայտնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցած Գոռ Բաղդասարյանի հայրը` Լյովա Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Հայկ Ստեփանյանը ներկայացել է որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։
«Ճանապարհին Հայկ Ստեփանյանը կանգնեցրել է Գոռին, վիճել են, մի հասարակ հարց է եղել, մեքենայի ճանապարհ չեն տվել: Հայկ Ստեփանյանն իր «շքախմբով» սկսել է տղայիս ու իր ընկերոջը ծեծել, հենց տեղում ճանապարհի վրա: Իրենց հետ ԱԺ իշխանական պատգամավոր կար, անունը դեռ չեմ ուզում հրապարակել: Իրենք Աշտարակի ձորից վերադառնալիս են եղել, խնջույքի էին գնացել: Մեզ ասում են`10 հոգուց ավել հավաքվել չի կարելի, բայց իրենք 30-ից ավել մարդկանցով խնջույք են արել ու խմած ծեծկռտուք ստեղծել»,- պատմեց Գոռ Բաղդասարյանի հայրը:
Նա հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Հայկ Ստեփանյանին 40 հոգով ծեծել են, նա նշեց, որ իր տղան ընկերոջ հետ է եղել, մինչև դեռ Հայկ Ստեփանյանի կողքին մոտ 5-6 մեքենայով մարդիկ են եղել: Ըստ նրա՝ դրանից հետո որդին, միևնույն է, փորձել է շտկել իրավիճակը, սակայն հայհոյանքներ են կրկին հնչել, որից հետո Հայկ Ստեփանյանին են ծեծել:
«Հեղափոխության պահապան» է ներկայանում, բայց այդ հեղափոխությունն էլ մենք արեցինք, մեր ուժով են այդ մարդիկ հիմա աշխատում, Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Քելբաջարում Փաշինյանենց հետ եմ եղել»,- ներկայացրեց և հավելեց, որ Ոստիկանության դիմաց է հիմա, փորձում է հետագա քայլերը դասավորել, որից հետո էլ կհրապարակի միջադեպին ներկա ԱԺ պատգամավորի անունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...