Ավանում «Hyundai Elantra»-ն բախվել «Մերսեդեսին» ու «Nissan March»-ին. 3 հոգու հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի եւ Աճառյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կայանած «Merсedes-Benz» եւ «Nissan March» (վարրորդ՝ Երվանդ Կ․) մակնիշների ավտոմեքենաներին, վերջինից տեղի է ունեցել գազի արտահոսք։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղեւորները եւ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...