ՏԵՍԱնՅՈՒԹ. Անօրինական միջամտություն Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում. Հակոբ Կարապետյան
Երևանում Աբովյան 32 հասցեի հուշարձան-շենքում անօրինական միջամտություն է տեղի ունենում: Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ 2018 թվականից առաջ կառուցապատողը դուռ բացելու շինթույլտվություն է ստացել: Բայց 2018 թվականին քաղաքապետարանը որոշումը կասեցրել է, և կառուցապատողը կասեցման որոշումը վիճարկել է դատարանում:
Կարապետյանի խոսքով՝ վերջերս Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցատուի հայցը, բայց քաղաքապետարանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Ըստ մամուլի խոսնակի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, և որևէ գործողություն անելը հակաօրինական է, բայց աշխատանքները շարունակվում են՝ պատը քանդելու աշխատանքներն են ավարտին հասցվել, աստիճաններ են տեղադրվել, ընդ որում՝ երկրորդ անգամ: Առաջին անգամ քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժել էին:
Հ. Կարապետյանը նաև քաղաքապետարանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի առկայության մասին տեղեկացրեց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ
Նորիլսկի փողոցներից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք. կան տուժածներ, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն: Ականատես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...