Խոշոր հրդեհ Երևանում. 3 Ford Transit-ներ վերածվել են մոխրակույտի
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Հրդեհ է բռնկվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, դեպքը գրանցվել է երեկ կեսգիշերին մոտ: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել և մոխրակույտի են վերածվել 3 հատ չշահագործվող Ford Transit մակնիշի ավտոմեքենա և հարակից հատվածում կուտակված աղբը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո:
[523520ff2900d936620e75c2f5883978.jpg]
[d8ed9bd8ed77588148d9c8b33851c655.jpg]
[bec2a80bde16474c87868e929f1a43b7.jpg]
[895ebff9e6fec79810ed6e5172edbdc9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...