Արտառոց դեպք Երևանում. Մոր և աղջկա վիճաբանությունն ավարտվել է աչքի վնասվածքով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հ. Էմինի փողոցի տներից մեկի բնակիչ, 61-ամյա Հռիփսիմե Շ.-ից, ով հայտնել է, որ ոմն Ադամ վիճաբանում է իրենց հետ: Ժամեր անց դարձյալ ահազանգ է ստացվում նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռոմելա Շ.-ից, ով հայտնել է, որ եթե մորը տանից չտանեն, կդանակահարի նրան: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ բնակարանում վիճաբանության ժամանակ Ռոմելա Շ.-ն հարվածել է մոր՝ Հռիփսիմե Շ.-ի դեմքին, ով արդեն հունիսի 17-ին «աչքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Համայնքային ոստիկանը նշված միջադեպի վերաբերյալ համապատասխան բացատրություններ է ընդունել Հռիփսիմե և Ռոմելա Շ.-երից ու արդեն, երբ Հռիսփիմե Շ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ, վերջինս պատռել է իր և աղջկա գրված բացատրությունները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...