Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր Անդրեյ Ղարամյանի մահվան կապակցությամբ
Մահացել է ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի եղբայրը՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանը։ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցել է Անդրեյ Ղարամյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ աշխատակազմը։
«Խորը վշտով առա ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Անդրեյ Ղարամյանի մահվան գույժը: Լավագույն գործընկերոջ, օրինակելի քաղաքացու եւ պարզապես լավ մարդու մասին անցյալով խոսելն անասելի ցավալի է։ Անձամբ իմ եւ Արցախի խորհրդարանի պատգամավորների անունից այս անդառնալի կորստի համար անկեղծ վշտակցություն եմ հայտնում Անդրեյ Ղարամյանի մերձավորներին։ Համբերություն բոլորին։ Անդրեյ Ղարամյանը, որպես վառ անհատականություն, մեզ համար կշարունակի միշտ մնալ ներկա»,- ասված է ցավակցական ուղերձի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...