Պատահարներ

Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին «Nissan X-trail»-ը բախվել է պատնեշին եւ 10 մետր սահել ձերը. Կա վիրավոր

Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին «Nissan X-trail»-ը բախվել է պատնեշին եւ 10 մետր սահել ձերը. Կա վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ավոտոմեքենան ընկել է ձորը, կա…

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ավոտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրի Վ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ սահել մոտակա ձորը (մոտ 10 մ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250