Անհետ կորած 65-ամյա քաղաքացին մոպեդով վթարի է ենթարկվել. ոստիկանություն
Ինչպես արդեն հայտնել ենք, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ջերմոցների մոտակայքում հայտնաբերվել է Գուրգեն Գ․-ն (ծնված 1955 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացին հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:
Ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 16-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ճանապարհին 65-ամյա քաղաքացին մոպեդով վթարի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուն և տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...