Մենք մեր որոշումը կներկայացնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո, փակ եւ գաղտնի քվեարկությամբ. Մակունց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, ազատազրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ որոշում «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է, որը կհրապարակվի վաղը։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե, նաեւ անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում։ Մենք մեր որոշումը կներկայացնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո, փակ եւ գաղտնի քվեարկությամբ»։
Հարցին՝ արդյոք որոշումը կայացվե՞լ է միաձայն, թե՞ եղել են տարակարծություններ են եղել, Լիլիթ Մակունցն ասաց. «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել»։
Անդրադառնալով ԲՀԿ-ականների այն հայտարարությանը, որ այդ գործընթացը քաղաքական է, Մակունցն ասաց. «Ես արդեն առիթ ունեցել եմ նշել, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել է Դատախազությունը, բացառապես իրավական հիմքի հիման վրա է ներկայացվել եւ հարցն էլ պետք է դիտարկել այդ տիրույթում։ Որեւէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ եւ պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգներ»։
Լրագրողի հարցին՝ արդյոք իշխանությունը չգիտե՞ր այդ գործերի մասին, երբ հուշագիր էր ստորագրում, սակայն, երբ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց Կառավարության կազմի փոփոխման մասին, նման գործեր հարուցվեցին, Մակունցն ասաց. «Այդ հանդիպումը եղել է Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համաձայնության մասին, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...