Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության գործով հետախուզում է հայտարարվել 6 անձի. ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ զինված միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնցից 6-ը ներգրավվել են որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բակում 28-ամյա երիտասարդի եւ մի խումբ անձանց միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էր արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...