«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր ղեկավարը, թքած ունի աշխատողների անվտանգության ապահովման վրա
SHAMSHYAN.com-ի ընթերցողը տեսանյութ է տրամադրել, որը քաղաքացին տեսանկարահանել է 3 օր առաջ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում։ Տեսանյութը դիտելուց հետո այլ բան չի մնում, քան մի քանի «քաղցր խոսք» ուղղել Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հասցեին։ Վերջերս հայտնի դարձավ, որ Դավիթաշենի թաղապետը դիմել է կառավարություն, որպեսզի մի կլորիկ գումար տրամադրվի իրեն՝ իր համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով։ Տեսնես Երևանի քաղաքապետարանի ու որոշ վարչական շրջանների ղեկավարներ միայն իրենց «պադավատների՞» մասին են մտածում։ Այս տեսանյութը դիտելիս՝ ուզում ես հավատալ, որ քաղաքապետարանը հետևություններ կանի։ Լրատվականի տեղեկություններով՝ այս ավտոմեքենայի պատասխանատուն՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր ղեկավարը, թքած ունի աշխատողների անվտանգության ապահովման վրա: Հիմնականում 60-ից բարձր տարիքով այգեպանների համար ոչ մի անվտանգության կանոն չի պահպանվում: Սա այն դեպքում, երբ նախորդ ողբերգական դեպքից դեռ 1 ամիս էլ չի անցել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...