Դիլիջանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Դիլիջանի քննչական բաժնի աշխատակիցները հունիսի 12-ին, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի տներից մեկն ու օժանդակ շինությունները։ Իրավապահները հայտնաբերեցին գրչանման կրակող սարք, 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի մաս հանդիսացող դետալ եւ այլն։
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...