Արցախում բացվել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիա
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ մասնակցել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատորիայի բացմանը: Նորաբաց լաբորատորիայում հնարավորություն է ստեղծված կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Լաբորատորիան եզակի է ամբողջ Արցախում՝ համալրված համապատասխան գույքով և ժամանակակից սարքավորումներով:
ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը պետական նախարարին է ներկայացրել COVID-19 վարակի հայտնաբերման ուղղությամբ իրականացված առաջին հետազոտությունների արդյունքները: Առաջին 16 փորձանմուշներն ուղարկվել էր նաև Հայաստանի Հանրապետության նման լաբորատորիա, որտեղ ևս ստացել են միևնույն արդյունքը: Այսօր, արդեն առանց լրացուցիչ ստուգման, տեղում իրականացվել է 23 փորձանմուշի թեստավորում:
Գրիգորի Մարտիրոսյանը բարձր գնահատելով իրականացված աշխատանքն ու ներդրված ջանքերը՝ շնորհակալություն է հայտնել առողջապահության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին՝ կարևորելով կարճ ժամանակահատվածում իրականացված շինարարական ու կահավորման աշխատանքերի խիստ անհրաժեշտությունը կորոնավիրուսի տարածման և կանխարգելման աշխատանքներում:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...