Ամասիայում գիշերը գայլերը ոչխարներ են հոշոտել
Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։
Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված: Այս մասին գրում է Shantnews-ը:
23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։
Մյուս ոչխարները վնասված են և ունեն պատռվածքներ, հոշոտված ոչխարների միսը օգտագործման ենթակա չի եղել։ Տիգրան Հովսեփյանի տնտեսությանը պատճառվել է մոտ մեկ միլիոն դրամի վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...