Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հավաքը ցրելու համար. կալանավորվել և հարցաքննվել է 26 մարդ
Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել արգելված հավաքը ցրելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել միջոցներ ձեռնարկել ոստիկանության դաժանության դեմ եւ համախմբվել ռասիզմի դեմ: Փարիզի Հանրապետության հրապարակում ավելի քան 15 հազար մարդ է հավաքված եղել: Նշվում է, որ չնայած նրան, որ հավաքը նախապես համաձայնեցված է եղել, սակայն ոստիկանությունը մտավախություն է ունեցել, որ ակցիայի մասնակիցները կշարժվեն Օպերայի շրջան, որտեղ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Parisien պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը կալանավորել ու հարցաքննել է 26 մարդու, իսկ արդեն շաբաթ ուշ երեկոյան ցուցարարները ցրվել են: Բողոքի ոչ մասսայակն հավաքներ են եղել նաեւ Լիոնում ու Մարսելում:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Արտակարգ դեպք Երեւանում. տնօրենն էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել
Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից SHAMSHYAN.com-ն ահ...