Մոսկվայի կենտրոնում ծեծի է ենթարկվել Ղրղզստանի դեսպանատան հայ փոխհյուպատոսը
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին, գրում է ria.ru-ն։
Կոնդախչյանը պատմել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ վիճաբանություն է ունեցել անհայտ երիտասարդի հետ։ Վեճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում դիվանագետը գլխի շրջանում հարված է ստացել։
Փոխհյուպատոսը միջադեպից հետո դիմում է գրել ոստիկանություն։ Հիշյալ երիտասարդը փնտրվում է։
Տիգրան Կոնդախչյանը Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանն աշխատում է 2016 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցա...