ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոմեքենաների լուսարձակներ գողացողը հայտնաբերվեց
Հունիսի 4-ից 6-ը Կենտրոն վարչական տարածքում երեք մեքենաներից գողություն էին արել: Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենաների լուսարձակներն էին գողացել, Բրյուսովի փողոցում գողացել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի լուսարձակները և հովացման ցանցը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողությունների վերաբերյալ հաղորդումները ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենաները, զրուցեցին ինչպես տուժողների, այնպես էլ դեպքի վայրերի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչների հետ, և վերջին հաղորդումից երկու օր անց գողությունները բացահայտվեցին:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Նազարբեկյան փողոցի 24-ամյա մի բնակիչ:
Հունիսի 8-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրում
Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Միխայիլ Եֆրեմովը տեսաուղերձ է ձայնագրել։ Առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Սպիտակում կնոջ նկատմամբ ոստիկանները բռնի ուժ կիրառում
Սպիտակում կինը հրաժարվում է պատշաճ կերպով կրել դիմակը և այնուհետ չի ցանկանում գնալ ոստիկանության բաժանմունք: Արդյունքում...