Տաքսու մեջ ծեծել է իր նախկին ընկերուհուն, ապա հետապնդել ու դանակահարել. պատճառը հայտնի է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր բնակարան այցելելու եւ ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին:
Այնուհետեւ, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդն իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան, շարունակել է վիճաբանել եւ քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի եւ 118-րդ (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Վերջինիս կալանավորվել է:
Նախաքննությունը ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: