Սարավանում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Հունիսի 10-ին, ժամը 18:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին տեղեկանում են ԱԻՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154 կմ-ին «Առգե բիզնես» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Մխիթար Գ․, ծնված 1961 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճանապարհամերձ ձորակում:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիայից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքն...
Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցա...