Ակումբում խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնության դեպքերով հարուցվել է քրգործ
2020թ. հունիսի 8-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին, որի ընթացքում բռնություն են գործադրել ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարի նկատմամբ:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
Կրակոցներ Երևանում. Մալաթիա-Սեբաստիայից հրազենային վնասվածքներով մի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքն...