ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում «Օպելի» վարորդը դիտավորյալ վրաերթի էր ենթարկել 45-ամյա տղամարդուն
Հունիսի 7-ի գիշերը վրաերթ էր տեղի ունեցել Ավանում։ Խուդյակովի փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես է «Օպելի» վարորդը մեքենայով վրաերթի ենթարկում հետիոտնային անցումով փողոցը հատող տղամարդուն։ Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։ Հարուցվեց քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տեղի ունեցածը անզգուշության հետևանք չէր. «Օպելի» վարորդը դիտավորյալ վրաերթի էր ենթարկել 45-ամյա տղամարդուն։ Պարզեցին նաև կասկածվողի ինքնությունը, իսկ արդեն հունիսի 8-ին Ավանի ոստիկաններըԵրևանի բնակիչ, 48-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...