Մեղրաձորի չշահագործվող հանքում մահացած 3 երիտասարդները հորեղբոր տղաներ են. մանրամասներ
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող՝ չօգտագործվող հանքախորշում այս կեսգիշերին մահացած երիտասարդ երեք տղաները ազգականներ են։
Մեղրաձորցի երիտասարդների համագյուղացիներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ երիտասարդները հորեղբոր տղաներ են։ Նրանցից 34-ամյա Բագրատ Խաչատրյանը եւ 29-ամյա Հայկ Սաֆարյանը ամուսնացած են, մեկական մանկահասակ երեխա ունեն, երկուսի կանայք էլ հղի են, սպասում են երկրորդ զավակին։
27-ամյա Արամ Գոգոլյանը, ըստ համագյուղացու, պետք է շուտով նշանվեր։
Նշենք, որ երիտասարդները հանքավայրի աշխատակիցներ են, նրանք, նախնական տեղեկություններով, փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել, ինչի ժամանակ թունավորվել են գազից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները 2 կմ քայլելով են դուրս բերել մահացածների մարմինները։ 5 մեղրաձորցի դրանից հետո թունավորմամբ դիմել էր Հրազդանի բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շե...