ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանում կասկածելի մեքենայից ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն փոխանցվեց, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կա։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան։ Վարորդը և ուղևորները բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ` մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեցին գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ լիցքավորված փամփշտատուփերով, ինչպես և փամփշտատուփ, որը ևս լիցքավորված էր փամփուշտներով։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին դանակներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու դանակները առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...