Կաշառք՝ ապօրինի ծառահատման դիմաց
Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայիս ամսին Դիլիջանի մի բնակիչ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Շամախյան» տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, որի դիմաց անտառապահը պետք է համաձայներ իր թույտվությամբ, առանց համապատասխան փաստաթղթի, պահաբաժնից չորս անգամ վառելափայտ դուրս բերել: Այս մասին այսօր՝ հունիսի 8–ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ անտառապահն ընդունել է առաջարկը, մայիսի վերջին ստացել կաշառքի մի մասը և թույլատրել է 2 անգամ «Ֆորդ» մակնիշի մեքենայով անտառից վառելափայտ դուրս բերել:
Հունիսի 1-ին, ժամը 8-ի սահմաններում, քաղաքացին երրորդ անգամ էր անտառից փայտանյութ դուրս հանել, մի քանի խորանարդ մետր վաճառել էր, մնացածը թողել մեքենայում, ու խոստացած գումարի մյուս մասը դեռ չվճարած՝ ոստիկաններն ապօրինությունը կանխել էին:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բաժին է հրավիրվել նաև անտառապահը:
Կասկածյալները տվել են խոստովանական բացատրություններ: Հարուցվել է քրեական գործ: Դիլիջանի քննչական բաժնում նրանց մեղադրանք է առաջադրվել: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շե...