«Գլորիա» կարի ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Այս մասին ասվում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ։
«Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:
Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք:
Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների»,- գրել է մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ավտոմեքենաների համարանիշներ գողացողների խումբ. կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի...
Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը
Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում մեքենաների համարանիշերի գողությունների վերա...
Կորոնավիրուսից մահացածներից 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությ...
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հարևանությամբ գտնվող տներից մեկի բակում հայտնաբերվել է ականանետային արկ. Shamshyan
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարար...