Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. Նրանց մոտ եղել է մարիխուանա և ատրճանակ
Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։
Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված, իսկ նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։
Երիտասարդներից մեկը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը եւ դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։
Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ավտոմեքենաների համարանիշներ գողացողների խումբ. կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի...
Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել
Երևանում SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ըստ կայքի՝ Ժամը 18:55-ի սահմանում ոս...
Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը
Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում մեքենաների համարանիշերի գողությունների վերա...
Կորոնավիրուսից մահացածներից 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել
Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությ...