Աշակերտները ըստ գրաֆիկի 5 կամ 10 հոգանոց խմբերով եկել են վկայական ստանալու․ ի՞նչ է տեղի ունեցել թիվ 132 դպրոցում․ NEWS
Երեւանի թիվ 132 դպրոցում, որի բակից արված լուսանկարը որպես սոցիալական հեռավորություն չպահելու օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում, այսօր՝ հունիսի 3-ին, ավարտական վկայականների ստացում եւ գրքերի հանձնում է իրականացվել։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։
«Գրաֆիկ էր կազմված, ըստ գրաֆիկի են եկել աշակերտները՝ 5 կամ 10 հոգանոց խմբերով։ Շենքի ներս թույլ չենք տվել մտնել, դրսում՝ բակում տեղադրված է եղել սեղան, որին մոտեցել, հերթով ստացել են ատեստատները, ստորագրել, մյուսի մոտ էլ հանձնել գրքերը, ապա հեռացել»,- ասաց նա։
Տնօրենը հայտնեց, որ լուսանկարի հրապարակումից հետո իրեն կանչել են քաղաքապետարանից, որտեղ էլ բացատրություն է գրել, թե ինչպես է կազմակերպել գործընթացը։ Միեւնույն ժամանակ, տնօրենը չընդունեց, որ չեն պահվել համապատասպան նորմերը՝ հաշվի առնելով, որ բաց տարածություն է եղել։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր լուսանկարը հետեւյալ գրառմամբ՝ ըստ օգտատիրոջ՝ Երևանի թ. 132 դպրոց, Արամ Խաչատրյան փողոց, հենց հիմա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 100...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...