Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21–ամյա համագյուղացին. ՔԿ
2020 թվականի հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի 3 բնակիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21-ամյա համագյուղացին:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Երիտասարդը 23-ամյա մի աղջկա հետ այրել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամանները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանությունից տեղեկացնում են.Մայիսի 2...
Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:«...
ԱԱԾ-ի դիմաց «կատոկը» ընկել է բեռնատարի միջից, բախվել «Mercedes»-ին, վերջինս էլ՝ «Վիլիսին»
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատա...
Վերջին 1 օրում COVID-19-ից մահացել է 12 մարդ, այլ պատճառով մահերի թիվը 3 է
Հունիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առող...