Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը շրջվել է․ վարորդի վիճակը կայուն ծանր է
Հունիսի 2-ին` ժամը 16։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տուֆով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաժակ Ա․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղվարդի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. «Վարորդի ընկերը» ահազանգում է
«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջում ահազանգում են.«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգ...
Երթևեկության վերակազմակերպում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային...
Երիտասարդը 23-ամյա մի աղջկա հետ այրել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամանները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանությունից տեղեկացնում են.Մայիսի 2...
Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:«...