Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով
2020թ. մայիսի 31-ին՝ տարբեր ժամերի, «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդումներ են ստացվել, որ որովայնի ձախ կողմի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր, ձախ ազդրոսկրի վզիկի կոտրվածք և փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 3 բնակիչներ:
Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 01։15-ին, Մամիկոնյանց փողոցում չորս քաղաքացիներ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Երևան քաղաքի 31-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկի՝ 42-ամյա համաքաղաքացու որովայնին և աջ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները տուժող են ճանաչվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել է առերևույթ հանցագործության գործիք դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
2020թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. «Վարորդի ընկերը» ահազանգում է
«Վարորդի ընկեր» ֆեյսբուքյան էջում ահազանգում են.«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգ...
Երթևեկության վերակազմակերպում Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային...
Երիտասարդը 23-ամյա մի աղջկա հետ այրել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամանները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանությունից տեղեկացնում են.Մայիսի 2...
Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:«...