Սյունիքում Kia Sorento-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է Ողջի գետի ափին. կան վիրավորներ. shamshyan com
Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 16։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռազմիկ Դ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 67 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել Ողջի գետի ափին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ռազմիկ Դ-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 24-ամյա Արսեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարերը հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև օգնել ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
PorcheCayenne մեքենան գնել է 25մլն 75 հազար դրամով. Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանի մասին բացահայտումներ է արել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված...
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված Լևոն Համբարձումյանը կալանավորվեց
Քաջարանցիների աղմկահարույց գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարա...