Գանգատների դեպքում պացիենտները բերվում են պոլիկլինիկա․ ԱՆ-ը ներկայացրել է ասիմպտոմ անձանց հսկողության կարգը
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեսանյութով ներկայացրել է՝ ինչպես է տեղամասային պոլիկլինիկաների միջոցով իրականացվում COVID-19-ով վարակված թեթեւ կամ առանց ախտանշանների պացիենտների հսկողությունը։
ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնարիկ Ղոնյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկն է՝ առանց ախտանիշ եւ թեթեւ դեպքերի վարումն իրականացնել տնային պայմաններում։
Նա տեղեկացրել էր, որ մայիսի 21-ից գործընթացը կազմակերպվում է։
Տեղում գնահատելով պացիենտի առողջական վիճակը, հաշվի առնելով հոսպիտալացման ցուցումները՝ կկայացվի որոշում։ Այդ ցուցումներն ամբողջությամբ առկա են նախարար Արսեն Թորոսյանի հրամանում։ Հոսպիտալացման ցուցումներն են 60-ից բարձր տարիքը, քրոնիկ սրտանոթային հիվանդությունը, շաքարային դիաբետը եւ այլն։
Բժշկի կողմից վերջնական որոշումը կայացվում է մասնագիտական խմբի հետ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների հսկողությունն իրականացվում է հեռախոսանզանգի միջոցով, հսկվում է բժշկի կողմից։
«Գանգատների առկայության դեպքում բուժանձնակազմի կողմից մեր շտապօգնության մեքենայով պացիենտները բերվում են պոլիկլինիկա։ Նրանք մտնում են պոլիկլինիկա առանձին մուտքով միանգամից մեկուսարան, անցնելով համապատասխան բուժզննումը եւ լաբորատոր գործիքային հետազոտությունը՝ կայացվում է որոշում կամ շարունակել բուժումը վարել տանը, կամ կազմակերպել հոսպիտալացումը բժշկական կենտրոնում»,- նշել է նա։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ սահմանվում է 14-օրյա հետհիվանդանոցային բժշկական հսկողություն, որից հետո տվյալ անձը համարվում է աշխատունակ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանի համաձայն՝ հաստատվել է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11։00-ին մեկ օրում գրանցված վարակակիրների 251 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, 15 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 442-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 821...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...