Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում. ոստիկանները սպանել են աֆրոամերիկացի երիտասարդի

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում երկրորդ օրն է խռովությունները չեն դադարում: Պատճառը ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հանդեպ դաժան վերաբերմունքն է եղել: Նրանց կալանավորել են…

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում երկրորդ օրն է խռովությունները չեն դադարում: Պատճառը ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հանդեպ դաժան վերաբերմունքն է եղել: Նրանց կալանավորել են ոստիկանները: Նրանցից մեկը ոտքով սեղմել է երիտասարդի պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ չի կարողանում շնչել, որից հետո  նա մահացել է: Այս ամենը ֆիքսել է տեսախցիկը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել մեղավորին: Նրանք կոտրում են քաղաքի խանութների ապակիները, ոստիկանների ուղղությամբ քարեր նետում: Իրավապահներն էլ կրակում են ռետինե թամփուշտներով: Մինեապոլիսի քաղաքապետը պահանջել է կալանավորել տղայի մահվան մեղավորին, իսկ մինչ այդ երիտասարդի կալանավորմանը մասնակից բոլոր ոստիկաններն ազատվել են աշխատանքից:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250