ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Դաժան սպանության մանրամասները
Մայիսի 25-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ հայտնաբերեցին մշտական բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին` գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներով:
Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր եւ Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Դեպքին ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրավապահներն օպերատիվ հարցումներ անցկացրին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արագ եւ օպերատիվ փոխգործակցության արդյունքում հանցագործությունը հաջորդ օրը բացահայտվեց:
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ մայիսի 24-ին Արա Պողոսյանը եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել է Սարալանջի թաղամասին հարակից վագոն-տնակում բնակվող 68-ամյա մի տղամարդու հետ, որն էլ քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ զրկել կյանքից:
Մայիսի 26-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին ու ձերբակալվեց:
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Թուրքիայում պոկում և դեն նետում հայկական եկեղեցու խաչը
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Թուրքիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում. ոստիկանները սպանել են աֆրոամերիկացի երիտասարդի
Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում երկրորդ օրն է խռովությունները չեն դադարում: Պատճառը ոստիկանների կողմից աֆ...