Պատահարներ

Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է

Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է
Երեկ՝ ուշ երեկոյան, կամրջից նետված 14-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին   ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղա�…

Երեկ՝ ուշ երեկոյան, կամրջից նետված 14-ամյա աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին   ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան բժիշկները հետազոտում են: Այս պահին այլ մանրամասներ ասել չեմ կարող»,- լրատվականի հետ զրույցում նշել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ աղջիկը, ցանկանալով ինքնասպան լինել, երեկ՝ ուշ երեկոյան, նետվել էր «Կարմիր» կոչվող կամրջից։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ 

Տուժածը հոսպիտալացվել է նախ Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ձերբակալվել են գեներալին պատկանող ռեստորանի աշխատակիցները, «Գազպրոմ Արմենիա» աշխատակցի տղան ու ընկերը. կասկածվում են սպանության և այն պարտակելու մեջ

երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250