ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետեւողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Մայիսի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել նախորդ տարվա նոյեմբեր ամսին` Եղեգնուտ գյուղի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Թուրքիայում պոկում և դեն նետում հայկական եկեղեցու խաչը
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Թուրքիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում. ոստիկանները սպանել են աֆրոամերիկացի երիտասարդի
Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում երկրորդ օրն է խռովությունները չեն դադարում: Պատճառը ոստիկանների կողմից աֆ...