Հրազդանում թմրաշրջանառության ապօրինի դեպք է բացահայտվել
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվեց թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվեցին նաև կանեփի սերմեր ու ցողուններ, որոնք և թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծ...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...