Գողացված մեքենայով վթարի ենթարկված անչափահասը հայտնաբերվել է․ հարուցվել է քրգործ
Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106-ը» հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ապրիլ ամսին նրանք Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի մի բնակարանից թվային ալեհավաք և էլեկտրական տաքացուցիչ են գողացել:
Տաքացուցիչը հայտնաբերվեց, բայց սա դեռ ամենը չէր:
Մարտ ամսին, արդեն երկուսով` 20-ամյա երիտասարդն անչափահասներից մեկի հետ, Բերդ քաղաքի մի արհեստանոցից մալուխ, արհեստագործական ու շինարարական գործիքներ էին հափշտակել:
Անչափահասներից մեկը մի քանի հանցադրվագում միայնակ էր գործել: Օրինակ, Բերդ քաղաքի մի պահեստից էլեկտրական պտուտակահան, էլեկտրական սղոց, արհեսագործական այլ գործիքներ ու շինարարական ապրանքներ էր գողացել: Մայիսի 10-ին նաև «ՎԱԶ-2106» մակնիշի մեկ այլ մեքենա էր առևանգել, որով շենքի բակից դուրս գալիս բախվել էր հարկից շինությանը:
Հանցամիտներն անգամ իրար էին կողոպտել: Մարտ ամսին 20-ամյա երիտասարդը, հյուրընկալվելով անչափահաս ընկերոջը, հյուրասենյակից գաղտնի հափշտակել էր նրա բջջային հեռախոսը, օրեր անց էլ անչափահաս ընկերն էր նրան հյուրընկալվել ու բացահայտ հափշտակել հանցակցի հեռախոսը: Բայց դա չէր խանգարել շարունակելու համագործակցությունը:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծ...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...